Արդի 1 տարի առաջ - 21:30 18-06-2025

Արդի․ Կարմիր գծերը ոտնատակ տված իշխանավորները նման ոտնձգություններ անելու բարոյական իրավունք չունեն

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Մերուժան Խաչատրյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում գեղանկարչի հետ զրուցել ենք նրա հայրենասիրական ստեղծագործությունների, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված արշավի, միությունների շենքերի պետականացման, հետպատերազմական վերքերի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Մերուժան Խաչատրյանը միությունների պետականացման հարցը բացասական է գնահատում։

Անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված արշավին՝ գեղանկարիչն ասաց․ «Չափազանց բացասաբար եմ վերաբերվում Փաշինյանի գրառումներին, որոնք ուղղված են եկեղեցուն։ Նախ՝ սահմանադրությամբ եկեղեցին անջատված է պետությունից։ Բոլոր կարմիր գծերը ոտքի տակ տված անձինք՝ իշխանավորները, ոչ մի բարոյական և իրավական իրավունք չունեն նման ոտնձգություններ կատարելու»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այսօր մեր հասարակությունում առկա է համընդհանուր դեգրադացիա, որի պատճառով էլ շատ արվեստագետներ և նկարիչներ մնում են ստվերում։

«Պատերազմի ամիսներին հոգեկան և մտավոր աշխարհս տակնուվրա եղավ, չէի կարողանում աշխատել, բայց ես լիահույս եմ։ Պետք է հույսներս դնենք Աստծո վրա»,- եզրափակեց Մերուժան Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում