Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 ամիս առաջ - 12:48 10-02-2026

Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներով

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Մինչ այդ նվաճված մեդալները հաշվի առնելով, Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։

Ամենից շատ դիտված