Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:34 08-02-2026

Որոշ ինքնակոչ պաշտոնյաներ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում․ Նվեր Կոստանյան

Վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։ Այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։ Այս մասին այսօր իր էջում գրել է ԱՍՀՆ խոսնակ Նվեր Կոստանյանը։

«Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են` թե´ բնակապահովման, թե´ զբաղվածության, թե´ սոցիալական աջակցության ուղղություններով։

Մասնավորապես`շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է՝ շուրջ 2 միլիարդ դոլար բյուջեով։
Շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերին տրամադրվող 30,000 դրամ աջակցության միջոցառումը, որից օգտվում է 44000 անձ, կարիքավոր ընտանիքներին ուղղված հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շահառու ընտանիքների թիվը 6000 է. այս բոլոր ծրագրերի շրջանակում հայրենակիցները փաստացի և շարունակաբար ստանում են պետական աջակցություն՝ հակառակ ապատեղեկատվություն տարածողների պնդումներին։

Ավելին, շուտով կմեկնարկեն նաև վարձակալության երկարաժամկետ փոխհատուցման և հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված նոր ծրագրեր։

Ղարաբաղից տեղահանված շուրջ 25 000 անձ ներկայումս ունի ֆորմալ զբաղվածություն։

Առհասարակ սոցիալական խնդիրների և աղքատության հաղթահարման հարցում պետության քաղաքականությունը հստակ է․ ճանապարհը մեկն է՝ աշխատանքը։ Պետությունը խրախուսում է աշխատանքը՝ որպես կյանքի դժվարին իրավիճակից դուրս գալու հիմնական միջոց, և հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը։

ԱՍՀ նախարարությունը տարբեր ձևաչափերով շարունակաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, լիարժեք տեղեկացված է նրանց հուզող խնդիրներից, իսկ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները մշակվում են՝ նաև հաշվի առնելով հայրենակիցների կարիքներն ու դիտարկումները»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել