Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:08 08-02-2026

Հորեղբոր հայհոյանքից հետո կոտրել էր նրա մատները, գլուխը, ապա հրկիզել

2023 թվականի հունվարի 8-ին Կապանի տներից մեկում սովորական հավաքույթն ընտանիքի համար վերածվեց ողբերգության:

Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվող Մհեր Դ.-ն, ով Հայաստան էր եկել դեպքից մի քանի ամիս առաջ, հոր հետ այցելում է հորեղբոր տուն, որտեղ էլ իր ու իր հոր հասցեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի համար նախ կոտրում է հորեղբոր՝ Սամվել Դ.-ի ձախ ձեռքի մատները, ապա տանը եղած տարբեր առարկաներով բազմիցս հարվածում նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, և երբ արդեն հորեղբայրը մահամերձ վիճակում է լինում, նրան պառկեցնում է փակ պատշգամբի մահճակալին ու լաթի կտորներով վառում մահճակալը՝ փորձելով թաքցնել բոլոր հետքերը:

Իր ցուցմունքում Մհեր Դ.-ն նշել էր, որ չի ցանկացել սպանել հորեղբորը և երբ անկողինն այրելիս լսել է նրա ձայներն ու հասկացել, որ նա ողջ է, մարել է կրակն ու շտապօգնություն կանչել, որպեսզի փրկեն հորեղբորը: Մհեր Դ.-ն հետագայում տված իր ցուցմունքներում ընդունել է, որ հորեղբայրը մահացել է իր հարվածներից, բայց չի ընդունում, որ նրան սպանել է առանձնակի դաժանությամբ:

Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Սամվել Դ.-ն մահացել է գլխի վնասվածքներից՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով: Մարմնի վրա եղել են նաև այրվածքներ: Իսկ Մհեր Դ.-ն չի տառապել հոգեկան հիվանդությամբ, ընդունակ է եղել գիտակցել իր արարքների վտանգավորությունն ու կառավարել դրանք և չի եղել աֆեկտի վիճակում:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մհեր Դ.-ն սպանությունը կատարելու պահին եղել է խմած: Նրան ճանաչել են մեղսունակ ու դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Աղբյուրը՝ DataLex

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան