Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 4 տարի առաջ - 17:27 30-07-2021

Հանրային գործիչներին հայհոյանքից պաշտպանված դարձնելը սկզբունքային ու անընդունելի սխալ է. Բորիս Նավասարդյան

Ամեն դեպքում հանրային գործիչներին հայհոյանքից ավելի պաշտպանված դարձնելը շատ սկզբունքային ու անընդունելի սխալ է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝մեկնաբանելով այսօր ԱԺ-ում ընդունված՝ հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծը:

«Մեր հասարակությունն այն վիճակում չէ, որ հրապակային խոսքից որևէ մեկն ավելի պաշտպանված լինի և հայտնվի արտոնյալ կարգավիճակում »,-ասաց Բորիս Նավասարդյանը՝ մտավախություն հայտնելով, որ դա կարող է նրան հանգեցնել, որ հանրային կառույցների աշխատանքի քննադատությունը կարող է վտանգավոր դառնալ:

Նրա խոսքով, հաշվի առնելով այն բազմաթիվ խնդիրները, որոնց առջև կանգնած է մեր պետությունն ու հասարակությունը, ցանկացած քննադատություն առողջարար նշանակություն ունի, նույնիսկ եթե կան խնդիրներ բառամթերքի հետ:

«Պետք է հնարավորինս հանդուրժող լինենք և մեր գործունեությամբ ապացուցենք, որ մեր նկատմամբ հնչեցրած խոսքերն արդար չեն եղել, այլ ոչ թե փորձենք այդ խոսքերի հնչեղությունը դադարեցնել կամ նվազեցնել»,-կարծիք հայտնեց պարոն Նավասարդյանը:

Վերջինս առանձնացրեց մի մտահոգիչ հանգամանք ևս, որ ստեղծված պայմաններում ՀՀ իշխանությունները, պատգամավորները ժամանակ և ցանկություն են գտնում նման հարցեր քննարկելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե օրենքը հետագայում ինչպես կազդի ԶԼՄ-ների աշխատանքի վրա՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ առայժմ դժվարանում է կանխատեսումներ կատարել:

«Օրենքը մի բան է, նրա կիրառումը՝ բոլորովին այլ բան, և ԶԼՄ-ների վրա օրենքի թողած ազդեցության մասին մենք կկարողանանք քիչ թե շատ լուրջ խոսել, երբ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները կիրառվեն»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ օրենքի կիառումը այնպիսին չի լինելու, որը վնասի ազատ խոսքին, բայց այս հարցում վստահ չէ և դրա երաշխիքները չի տեսնում:

«Շատ բաներ կախված կլինեն դատավորների պրոֆեսիոնալիզմից, բայց դատարանների այսօրվա վիճակը թույլ չի տալիս սպասել բալանասավորված մոտեցման, քանի որ տեսել ենք, թե ինչպես են դատարանները վերջին տարիներին քաղաքական կողմնորոշում ունեցող որոշումներ կայացնում »,-ասաց Բորիս Նավասարդյանը, մտահոգություն հայտնելով, որ նոր օրենքի դրույթները նույնպես նմանատիպ ռիսկեր են պարունակում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել