Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 06-02-2026

Եթե Նիկոլն Արցախը տվել ա, ոնց քննադատի Ադրբեջանին․ հարցում

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրեական գործով վճիռները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը՝ ցմահ ազատազրկման։

Խաղաղության մասին հայտարարող իշխանության ոչ մի ներկայացուցիչ չքննադատեց Ադրբեջանին և չդատապարտեց Բաքվի այս քայլը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ իշխանությունը Ադրբեջանին չքննադատեց՝ Արցախի ղեկավարներին ցմահ ազատազրկման դատապարտելու համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Արցախ հանձնող իշխանությունը չի կարող քննադատել Ադրբեջանին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Ով ա իրանցից բան հասկանում, ես որ չեմ հասկանում։ Խաղաղություն չի, էդ բռնագրավվում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արցախը տվողը չի քննադատի Ադրբեջանին։ «Եթե մարդը Արցախը տվել ա, ինչի քննադատի, իսկ ընդդիմությունը քննադատում ա»,- նշեց նա։

«Ես բան չեմ հասկանում, ես միայն խաղաղություն եմ ուզում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը