copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 22:19 05-02-2026

Վանա լիճը կանգնած է էկոլոգիական ճգնաժամի առաջ

Թուրքիայի ամենամեծ լիճը՝ Վանի լիճը, կանգնած է լուրջ էկոլոգիական վտանգի առաջ։ Կլիմայական փոփոխությունները, տեղումների կտրուկ նվազումը և Թուրքիայի վարած սխալ ջրային քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել են ջրի զգալի նվազման։

Որոշ հատվածներում լճի ափը հետ է քաշվել մինչև 4-5 կմ։ Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես վերջին 4-5 տարիներին ամառային ամիսներին ջրի մակարդակի անկումը դարձել է կայուն միտում։

Փորձագետներն ընդգծում են, որ լիճը սնուցող գետերի և հոսանքների վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն ու ջրամբարները էական դեր են խաղում իրավիճակի սրման մեջ։ Շրջակա միջավայրի ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ առանց համակարգային քայլերի Վանի լիճը կարող է բախվել նույն ճակատագրին, ինչ Իրանի Ուրմիայի լիճը։

Նրանք պահանջում են վերանայել ջրային քաղաքականությունը, դադարեցնել լճի ավազանում գործող էներգետիկ նախագծերը և իրականացնել արդյունավետ բնապահպանական միջոցառումներ՝ լճի փրկության համար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի