Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:02 20-12-2022

Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, իսկ Գուրգեն Արսենյանն ԱԺ ամբիոնից Մեսսիի երկրպագուներին է շնորհավորում

«Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում թույլ տվեք այս ամբիոնից ջերմորեն շնորհավորել Արգենտինայի ժողովրդին՝ իրենց հավաքականի՝ աշխարհի չեմպիոն դառնալու առիթով, այստեղից չէր հնչել այդ շնորհավորանքը, շնորհավորել Մեսսիի միլիոնավոր երկրպագուներին՝ իրենց սպասումները արդարացրած լինելու համար և մեզ բոլորիս ցանկանալ նմանատիպ հաջողություններ»,- մինչ Վճռաբեկ դատարանի դատավորների ու ԿԲ խորհրդի անդամների ընտրության հարցին անդրադառնալը՝ ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Առանձնացնենք ուշագրավ մեկ փաստ ընդամենը․ իշխանականները նեղսրտում են, երբ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ընդդիմադիրներից ստանում են քննարկվող թեմայի հետ առնչություն չունեցող որևէ հարց կամ մեկնաբանություն։ Այսօր մեր առջև ծառացած ամենակարևոր հարցերից մեկը թողած իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը որոշեց շեղել ելույթի սկիզբը, բայց ոչ թե Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսելոով, այլ արգենտինացիներին շնորհավորելով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի