copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 20:52 04-02-2026

Շիրակի մարզում աղքատությունն ավելի է խորացել․ Վահան Թումասյան

Տարիներ շարունակ Շիրակի մարզը շարունակում է պահպանել Հայաստանի ամենաաղքատ մարզի, այսպես ասած, կարգավիճակը։

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2021–2024 թվականներին մարզը շարունակել է մնալ երկրի ամենաաղքատը՝ շուրջ 43 տոկոս աղքատության ցուցանիշով։ Միաժամանակ, ծայրահեղ աղքատությունը Շիրակի մարզում կազմում է 2,4 տոկոս։

Մասնավորապես, 2021 թվականին Շիրակում աղքատության ցուցանիշը կազմել է 46,9 տոկոս, 2022-ին՝ 41,6 տոկոս, իսկ 2023-ին՝ 43,1 տոկոս։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ։

Նրա կարծիքով՝ Շիրակի մարզում աղքատության բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես բնակլիմայական պայմաններով, այնպես էլ մարզում ներդրումային ծրագրերի բացակայությամբ։

«Շիրակի մարզից աշխատող ձեռքը գնացել է Երևան, որովհետև մարդիկ այստեղ աշխատանք չեն գտնում, չկան ներդրումային ծրագրեր։ Բացի դրանից՝ իշխանությունները խրոնիկ վերաբերմունք ունեն Շիրակի մարզի հանդեպ»,- ասում է Վահան Թումասյանը։

Թումասյանի կարծիքով` բնական է, որ աղետի գոտու հետևանքների չվերացումը բերելու էր աղքատության կայուն վիճակի։ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահի խոսքով՝ մարզային իշխանությունները և մարզից ընտրված պատգամավորները չեն կարողացել վեր հանել մարզի հիմնախնդիրները։

«Այս տարի մենք ավելի շատ ենք վառելափայտ բաժանել, քան նախորդ տարիներին։ Սա նշանակում է, որ աղքատությունն ավելի է խորացել։ Տնակներում մնացել են տարեցներ, բաժանված ընտանիքներ։ Հայաստանի իշխանությունները միշտ վախեցել են խնդիրների գլոբալ լուծումից և գնացել են կոսմետիկ ճանապարհով հարցերը լուծելու տարբերակով, ինչի հետևանքով էլ վիճակն այսօր այսպիսին է։ Բնական է, որ այս տենդենցը բերելու է արտագաղթի»,- ընդգծում է Թումասյանը։

Վահան Թումասյանի խոսքով՝ մարդկանց կյանքի բարելավման համար պայմաններ չեն ստեղծվել․ հույսերը դրվել են տուրիզմի վրա, մինչդեռ միայն տուրիզմով հնարավոր չէ մարզի կայուն զարգացում ապահովել։ Շիրակի մարզում աղքատության խորացումը վաղուց դուրս է վիճակագրական թվերի շրջանակից և վերածվել սոցիալական ճգնաժամի։

Եթե շարունակվեն մակերեսային լուծումները և անտեսվեն համակարգային խնդիրները, մարզը կկանգնի նոր՝ ավելի խորացող արտագաղթի ու սոցիալական դատարկման առաջ։ Իսկ Շիրակի փրկությունը, ինչպես նշում են մասնագետները, պահանջում է ոչ թե ձևական ծրագրեր, այլ իրական քաղաքական կամք և երկարաժամկետ զարգացում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում