Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:31 04-02-2026

Ձուկը գլխից է հոտում․ Ավինյանը կոռուպցիոն սխեմաներից փա՞յ ունի

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցված աղմկահարույց քրեական գործը, ընդգծում է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ պաշտոնյայի կամ մեկ քրեական գործի շրջանակով՝ այն կրում է համակարգային բնույթ։

Ստեփանյանը նշում է, որ եթե այսօր ձերբակալվում են ստորին օղակներում գտնվող պաշտոնյաները, կամ նրանց նկատմամբ հարուցվում են քրեական գործեր, դա չի լուծում խնդիրը, քանի որ, նրա խոսքով, «ձուկը գլխից է հոտում»։

Միթե Երևանի քաղաքապետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր համակարգում՝ հարցին ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամը պատասխանեց։

Հիշեցնենք՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմաբ քրեական գործ է հարուցվել, որը վերաբերում է դեռևս 2023 թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊ ընկերությանը, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է մրցույթի հրավերով նախատեսված բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով, այսինքն` օրենքի ուղիղ պահանջով։ Հավելենք նաև, որ Վազգեն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ