Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 22-12-2023

Մի կողմից վաճառքի ձուկը կատուն թռցնում է, մյուս կողմից պոպոք-պնդուկ են վաճառում. հարցում

Չնայած նրան, որ Երևանի քաղաքապետարանը տևական ժամանակ է՝ պայքարում է փողոցային առևտրի դեմ, այնուամենայնիվ առևտրականները չեն նահանջում, ավելին, ընդլայնում են մայթային առևտուրն ու սննդի վաճառքով զբաղվում անգամ երևանյան կանգառներում, անցումներում և բոլոր այն տեղերում, որտեղ մարդկանց տեղաշարժը շատ է։ Առևտրականներն իրենց վաճառքի ապրանքը, որը լվալու ենթակա չէ՝ չիր, պանիր, ապխտած ձուկ և այլն, վաճառում են բաց վիճակում, արկղերով գետնին դրած՝ չպահելով հիգիենայի տարրական կանոնները։

Oragir.News-ը շրջեց փողոցներով՝ քաղաքացիններից հետաքրքրվելով՝ ինչպես են վերաբերվում փողոցային առևտրին։

Հարցվածներից շատերն ասացին, որ իրենք փողոցից առևտուր չեն անում, քանի որ մաքրությունը չի պահպանվում և գերադասում են թեկուզ թանկ գնով, բայց խանութից առևտուր անել։

«Մտեք անցումի տակ, մի կողմից վաճառքի ձուկը կատուն թռցնում է, մյուս կողմից պոպոք-պնդուկ են վաճառում։ Ես ասեմ՝ դա լա՞վ է, բայց որպեսզի այս մարդուն (նկատի ունի առևտրականներին Ա.Ն.) քաշես, բերես շուկա, պետք է պետությունը ապահովի նրա սոցիալական վիճակը»,-ասաց մի կին։

Հարցվածներից մեկն էլ, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ երբեք փողոցից առևտուր չի անի. «Բացօթյա դրված է, կեղտ, փոշի, ես իրենցից գնումներ չեմ անում»։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ երբեմն կանաչի է գնում առևտրականներից, քանի որ կարծում է, որ այդպիսով քիչ թե շատ կօգնի նրանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ