Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 04-02-2026

Օրակարգ. Փաշինյանի թիմն էլ իրեն չի հարգում. նա շանտաժով է հարցերը լուծում. Մանե Թանդիլյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մանե Թանդիլյանի հետ զրուցել ենք հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ճիշտ խոսույթով և ծրագրերով մասնակցելու, ինչպես նաև անցյալի սխալները չկրկնելու անհրաժեշտության, նախընտրական և հետընտրական հնարավոր համագործակցությունների, նախքան ընտրությունները խաղաղության պայմանագիրը ստորագրելու հնարավորության, ընտրական պրոցեսի վրա դրա ազդեցության, Նիկոլ Փաշինյանի ստանձնած պարտավորությունների հետագա ճակատագրի, ինչպես նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին հայրենադարձելու ճանապարհների մասին։

Անդրադարձ ենք կատարել նաև անցյալի խնդիրներին, մասնավորապես՝ 2018-ի իշխանափոխության սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանին չաջակցելու պատճառներին, նրա առաջին կառավարությունում իր աշխատանքի առանձնահատկություններին։

Մանե Թանդիլյանը նկատում է՝ 2018-ին կասկած չուներ, որ Նիկոլ Փաշինյանը դառնալու է փոքրիկ դիկտատոր։

«Այն, որ նա դառնալու էր փոքրիկ դիկտատոր՝ տարիների ընթացքում, ես դրանում կասկած չունեի։ Որ դուք տեսնեք նրանց թիմի բաղադրությունը, կախվածությունը Նիկոլ Փաշինյանից, և ով էլ ուզում էր լինել, դառնալու էր էդպիսին, որովհետև ինքը ունի մի գործիք՝ մարդկանց իրենից կախվածության մեջ պահել և շանտաժի միջոցով լուծել հարցեր: Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, և վաղ թե ուշ դա բացահայտվելու է:

Ինչու է նա կարողանում դա ասի և դա կարողանում անել՝ ասելուց զատ, որովհետև նա տարբեր կառավարության անդամների վրա ունի տարբեր գործիքներ՝ իրավական համակարգից ստեղծված և ունի այսպես ասած գործեր, կոմպրոմանատներ, ժողովուրդը ասում է չէ՝ գործեր ունի ամենքի վրա։ Այո՛, և նա այդ գործիքներն օգտագործում է՝ իր խոսքը անելու համար, իր ասածը անել տալու համար, որովհետև հեղինակություն չունի, հարգանք չունի դա անելու տալու համար և վստահություն չունի ոչ մեկի կողմից»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև՝ հայ ժողովուրդը չի ներել թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նախկին իշխանություններին։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել