copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:48 04-02-2026

ԱԱԾ պետի տեղակալը թզբեհ է «ֆռռցնում»

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվությանը կից լուսանկարը, որը վերաբերում է ԱԱԾ պետի տեղակալներից մեկին՝ Դավիթ Սերգեյի Սանամյանին, մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց առաջին հայացքից աննկատ, սակայն խորքային իմաստով չափազանց խոսուն մի դետալի պատճառով։

Խոսքը բարձրաստիճան ուժային պաշտոնյայի պաշտոնական լուսանկարում, նրա աշխատանքային սեղանին երևացող թզբեհի մասին է, որը հանրային ընկալման մեջ ամրապնդպված է որպես որպես քրեական ենթամշակույթին բնորոշ խորհրդանիշ։

Քրեական ենթամշակույթում թզբեհը ավանդաբար ընկալվում է ոչ թե որպես պարզ ատրիբուտ, այլ որպես կարգավիճակի, «հեղինակության» և փորձառության ցուցիչ։ Այն երկար տարիներ օգտագործվել է քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից՝ որպես ինքնության արտաքին նշան, վարքագծային կոդի մաս, և հաճախ կապվել է այսպես կոչված «օրենքով գողերի» ու քրեական հիերարխիայի այլ շերտերի կերպարի հետ։

Հենց այս համատեքստում է, որ թզբեհի առկայությունը Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնական լուսանկարում դառնում է ոչ թե մանրուք, այլ լուրջ հարցադրումների հիմք։

Ուժային կառույցի ներկայացուցիչների արտաքին խորհրդանիշներն ու հանրային կերպարը կրում են ոչ միայն անձնական, այլ պետական նշանակություն։

Առավել ևս, երբ Հայաստանում վերջին տարիներին պետական քաղաքականությունը իբր հստակ ուղղված է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ օրենսդրական խստացումների, ինստիտուցիոնալ քայլերի և հանրային անհանդուրժողականության ձևավորման միջոցով։ Այս պայմաններում նման խորհրդանիշների հրապարակային ցուցադրումը կարո՞ղ է ընկալվել որպես այդ քաղաքականության հետ բացահայտ հակասության մեջ մտնող ուղերձ։

Այսպիսով, խոսքը ոչ թե առարկայի, այլ դրա խորհրդանշական բովանդակության մասին է․ այն ուղերձի, որը կարող է փոխանցվել հասարակությանը այնպիսի կառույցից, որի առաքելությունը հենց քրեական երևույթների կանխումն ու ազգային անվտանգության պաշտպանությունն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի