Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 14:23 03-02-2026

Չինաստանում մահապատժի են ենթարկել 4 կիբերհանցագործների

Չինաստանի դատարանի որոշմամբ փետրվարի 2-ին իրականացվել է մահապատիժ Մյանմարում գործող առցանց խարդախության կենտրոնների հետ կապված չորս անձանց նկատմամբ։ Նրանք Բայ ընտանիքի անդամներ էին և մեղավոր էին ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների համար, որոնց հետևանքով մահացել են 14 չինացի քաղաքացիներ։ Գրում է DW-ն։

Դատավճիռը կայացվել էր 2025 թվականի նոյեմբերին։ Քննության տվյալներով՝ խմբավորումը Մյանմարում ղեկավարել է առցանց խարդախության կենտրոնների լայն ցանց։ Չինաստանը շարունակում է համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ առցանց խարդախության դեմ պայքարը խստացնելու ուղղությամբ։

Բայ կլանի անդամները Մյանմայում ղեկավարում էին կիբերխարդախության կենտրոնների ցանց։
2025 թվականի նոյեմբերին դատարանը մեղավոր ճանաչեց «կանխամտածված սպանության, դիտավորյալ հարձակման, անօրինական ազատազրկման, խարդախության և մարմնավաճառության հարկադրման» մեղադրանքներով։ Խմբի անդամներից մեկը նաև մեղավոր ճանաչվեց «մոտ 11 տոննա մետամֆետամին վաճառելու և արտադրելու դավադրության» մեջ։ Նույն գործով մեկ այլ մեղադրյալ, որը նույնպես դատապարտվել էր մահապատժի, նոյեմբերին մահացավ «հիվանդությունից», նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան