copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:05 02-02-2026

Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի. ադրբեջանագետ

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի որոշմամբ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության (ՆԻՀ) Սահմանադրությունից հանվել է այն դրույթը, որտեղ հղում է արվում 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերին։ Այս փոփոխության մասին ես գրել էի դեռևս անցյալ տարվա հունիսին՝ մանրամասն բացատրելով, թե ինչ է դա նշանակում։

Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իսկ կանխատեսումը, որը Ալիևը գնալու է ՆԻՀ-ի ինքնավարության վերացման ճանապարհով ես հնչեցրել էի դեռ 2022 թվականի նոյեմբերին՝ կապելով դա նաև Արցախի հետ։ Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի։ Տևական ժամանակ է՝ ինչ Ալիևը իրականացնում է Նախիջևանի ինքնավար հանրապետության ինքնավար կարգավիճակի դե-ֆակտո վերացումը։

Նշեմ նաև, որ Նախիջևանի ինքնավար կարգավիճակը դե-յուրե կարող է վերացվել հանրաքվեով՝ Ադրբեջանի Սահմանդրության փոփոխությամբ։ Ինչ-որ պահի Ադրբեջանում կգնան նաև այդ գործողությանը»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ