copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:15 18-09-2024

Բուդապեշտում տեղի է ունեցել Հունգարիայի Հայ ինքնավարության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

Սեպտեմբերի 17-ին Բուդապեշտում տեղի ունեցավ Հունգարիայի Հայ ինքնավարության նոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ժապավենը կտրեցին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի կառավարության պետական նախարար Միկլոշ Շոլտեսը և Հայ ազգային ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը։ Հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։

Ողջույնի խոսքերով հանդես եկան պետական նախարար Շոլտեսը, ով կարևորեց Հունգարիայի հայության դերը Հունգարիայի կյանքում։ Հունգարիայում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ համայնքի կամրջող դերին ՀՀ-Հունգարիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում, իսկ Հայ ինքնավարության նախագահ Ցառան Իշտվանը շնորհակալություն հայտնեց Հունգարիայի կառավարությանը Հայ ինքնավարությանը նոր գրասենյակի տրամադրման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը Հունգարիայի Ազգային ժողովի Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանին պարգևատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով և կարևորեց երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաև Ն․Հակոբյանի ավանդն այդ հարցում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը