Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 09:23 01-02-2026

Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Պատերազմ Եկեղեցու դեմ. իշխանության ինստիտուցիոնալ հարձակումը

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։

Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։

Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կեղծ հիմնավորմամբ, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը բացահայտորեն ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ ուժային և դատական մեխանիզմներով պարտադրելով սեփական քաղաքական կամքը։

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հարցը վերածվել է պատրվակի՝ եկեղեցական ամբողջ հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական որևէ տրամաբանություն։ Սա ուղիղ ուղերձ է Եկեղեցուն․ ենթարկվել կամ հայտնվել քրեական ճնշման տակ։

Տրամաբանական է ենթադրել, որ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քրեական պատասխանատվության ենթակա թիրախի։

Զուգահեռաբար կիրառվում են վարչական և քաղաքական պատժիչ մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Դա բացահայտ ճնշման գործիք է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը մեկ ակնթարթում Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն օգտագործելով որպես քաղաքական շանտաժի միջոց։

Պատահական չէ նաև ճնշումների սաստկացումը Եպիսկոպոսաց ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանության իրական նպատակը ոչ միայն առանձին հոգևորականների լռեցումն է, այլ Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումը։ Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։

Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ տեղի ունեցողը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով ամրագրված է պետություն–եկեղեցի անջատման հիմնարար սկզբունքը։ Սակայն խնդիրը միայն սահմանադրական խախտման մեջ չէ։ Պետական իշխանությունը փաստացի հանդես է գալիս որպես քաղաքական սուբյեկտ, որը Եկեղեցին դիտարկում է ոչ թե որպես ինքնավար ինստիտուտ, այլ որպես վերահսկման ենթակա թիրախ։

Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և հասարակության ներսում վերջին ինքնավար ինստիտուտներից մեկին։ Վտանգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին