Ուղիղ եթեր
Սպորտ 4 ամիս առաջ - 19:00 31-01-2026

ՍպորտZone. Էլմիրա Կարապետյանը` հրաձգության, Օլիմպիական խաղերի և չեմպիոնության մասին

Oragir.News «ՍպորտZone» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ հրաձիգ, Օլիմպիական խաղերի մասնակից և Աշխարհի գավաթի չեմպիոն Էլմիրա Կարապետյանն է։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նրա սպորտային ուղու, անձնական և մասնագիտական փորձառությունների, ինչպես նաև մարտահրավերների մասին։

Էլմիրա Կարապետյանը խոսել է իր կարիերայի մասին՝ հիշելով Օլիմպիական խաղերի մեկ միավորի պատճառով եզրափակիչ չանցնելու փորձը, որը, ըստ նրա, դարձավ կարևոր դաս ու շարժառիթ` հետագա հաղթանակների համար։ Մարզիկը խոսել է նաև հղիության ընթացքում մարզումների ընթացքի, ինչպես նաև երեխայի հետ մարզումների գնալու իրենց առօրյայի մասին` ընդգծելով, որ մայրությունն ու սպորտը հնարավոր է համատեղել համբերությամբ, ճիշտ մոտեցմամբ և ցանկությամբ։

Էլմիրան անդրադարձել է նաև իր մարզչին՝ կարևորելով նրա դերն իր հաջողություններում։ Նա պատմել է, թե ինչպես է իր մարզիչը խաղում երեխայի հետ` մինչ ինքը մարզումները կավարտի։

Հաղորդման ավարտին հնչել են նաև բլից հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից