Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:30 24-01-2026

Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչները սպանել են քուրդ կին զինյալին և կտրել նրա մազերը

Սիրիա|յի հյուսիս-արևելքում քրդական ինքնավարության դեմ ահաբեկչական հարձակումներ են։ Թուրքական աջակցություն վայելող ահաբեկիչներն առևանգում և սպանում են կին մարտիկներին, այնուհետ կտրում նրանց մազերի հյուսերը՝ դրանք ցուցադրելով որպես ռազմավար:

Քրդական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող քուրդ կանայք սոցիալական ցանցերում համակարգված արշավ են սկսել՝ հրապարակելով տեսանյութեր, որտեղ նրանք հյուսում են իրենց մազերը՝ որպես խորհրդանշական բողոքի ակցիա։ Արշավը մեկնարկել է այն բանից հետո, երբ համացանցում լայնորեն տարածվել է տեսանյութ, որտեղ, ըստ այդ աղբյուրների, Սիրիայի ժամանակավոր կառավարության հետ կապված և Թուրքիայի աջակցությունը վայելոց զինյալները ցուցադրում են քուրդ կին մարտիկի կտրած հյուսը նրան սպանելուց հետո։

Քրդական մեդիայի փոխանցմամբ՝ տեսանյութում զինյալը մտնում է խանութ՝ ձեռքին պահած մազահյուսը և ասում․ «Սա հավալի մազեր են»՝ օգտագործելով քրդերեն «ընկեր» բառը։ Տեսանյութը նկարահանող մեկ այլ զինյալ, ըստ հրապարակումների, հեգնանքով հարցնում է․ «Ինչո՞ւ կտրեցիր նրա մազերը», ինչին զինյալը պատասխանում է․ «Նա արդեն մահացած էր»։

Տեսանյութի տարածումը, քրդական լրատվականների հաղորդմամբ, լայն վրդովմունք է առաջացրել քրդական համայնքներում, հատկապես կանանց շրջանում։ Դրան ի պատասխան՝ սոցիալական հարթակներում սկսվել է համերաշխության արշավ, որի շրջանակում կանայք հրապարակում են իրենց մազերը հյուսելու տեսանյութեր՝ ի նշան աջակցության Ռոջավայի կին մարտիկներին և որպես դատապարտում տեսանյութում արձանագրված վերաբերմունքի։

Նույն աղբյուրների համաձայն՝ տեսանյութի տարածումից առաջ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հրապարակել էին կադրեր, որոնք, նրանց պնդմամբ, փաստագրում են իրենց մարտիկների, այդ թվում՝ երկու կանանց սպանությունն ու նրանց մարմինների պղծումը Դամասկոսի հետ կապված զինված խմբավորումների կողմից։

Քրդական մեդիան նշում է, որ նշված միջադեպերը տեղի են ունեցել Սիրիայի արաբական բանակի և նրա դաշնակից խմբավորումների կողմից իրականացված գործողությունների ընթացքում՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող մի շարք շրջաններում, այդ թվում՝ արևելյան Հալեպում, Դեյր էզ Զորում, Ռաքքայում և քրդաբնակ մեծամասնությամբ Հասակա նահանգում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել