copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:48 22-01-2026

Խաչատուրյանը ներկա է գտնվել «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին և կանոնադրության ստորագրման արարողությանը։

Նիստը վարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը։ Հիմնադիր նիստին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ, հայկական կողմից կանոնադրությունը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդի հիմնադիր նիստին ներկա են եղել Արգենտինայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։