Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:49 25-07-2024

Գյումրու գաղտնի այցեքարտը՝ «Նեմեցի գերեզմանոցը», անտերության է մատնված

Գյումրեցիներից, թերևս, քչերին է հայտնի, որ քաղաքում կա մի պատմական հետաքրքիր վայր, որ կոչվում է «Գերմանացի ռազմագերիների գերեզմանոց», կամ ինչպես տեղացիներն են այն կոչում, «Նեմեցների գերեզման»:

Այսօր Oragir.News-ի թղթակիցը եղել է գերեզմանի տարածքում, ուսումնասիրել այն և պարզել, որ այն պատկանում է «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ին, որը, սակայն, մեծ հետաքրքրություն ներկայացնող Գյումրու այս այցեքարտը անուշադրության է մատնել:

Տարածքի հետաքրքրությունն այն է, որ Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ Գյումրիում շատ են եղել գերմանացի ռազմագերիներ, որոնք տեղացիների կողմից մեծ ուշադրության են արժանացել: Պատմում են, որ տարբեր ընտանիքներ են փորձել մի փոքր հացի կտորով անգամ օգնել ռազմագերիներին, որոնք պահվում էին փշալարերով առանձնացված տարածքներում:

Ռազմագերիների մահից հետո նրանց հուղարկավորել են խորհրդային բանտի տարածքի հարակից բլուրում, որտեղ կողք կողքի այս պահին հանգչում են 369 ռազմագերիների մարմինները:

Պատմական և ուսումնասիրության մեծ հետաքրքրություն ներկայացնող այս տարածքը, սակայն, «արգելոց-թանգարան» անվան տակ անձեռնամխելի է դարձել քաղաքային իշխանությունների կողմից: Տարածը բավական անհրապույր է, իսկ դեպի այն տանող ճանապարհը ամբողջապես քանդված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել