copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:33 19-01-2026

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար․ Երևանի քաղաքապետարան

Մի՛ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը՝ մանրամասնելով․

«Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ շարունակում է ուժեղացված ստուգայցերը քաղաքում:

Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ շուրջ 30 արհեստական խոչընդոտներ՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին պահպանվող տարածք են տեղափոխվել»: