Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:40 31-01-2024

Քաղաքացին, 300 դրամ վճարելով, «շահել» է A գոտում 1 տարի անվճար կայանելու հնարավորություն․ քաղաքապետարանից պարզաբանում են

«Ավտոմեքենան Երևանի կենտրոնում 1 ժամ կայանելու համար 300 դրամ վճարեցի, սակայն 1045 կարճ համարից անակնկալ հաղոդրագրություն ստացա, որ վճարել եմ 1 տարվա կայանման համար»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Նա նաև լուսանկար է տրամադրել, որտեղ երևում է 1045 կարճ համրից իրեն եկած հաղորդագրությունը․

«Շնորհակալություն, դուք վճարեցիք X տրանսպորտային միջոցի կայանատեղիի համար 2024 թվականի հունվարի 9-իցմինչև 2025 թվականի հունվարի 1-ը»։ Տրանսպարտային միջոցի պետհամարանիշը չենք հրապարակում։



Ստացվում է, եթե քաղաքացին չի տիրապետում մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վերաբերյալ մանրամասներին, օրինակ՝ մարզից է եկել, հետագայում ստիպված է լինելու լուրջ խնդիրների բախվել։ Մտածելով, որ 1 տարի կարող է կայանել, բայց իրականում «կեղծ» հաղորդագրություն է ստացել։

Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացին ընդամենը 300 դրամ է վճարում, սակայն հաղորդագրություն է ստանում, որ կարող է 1 տարի անվճար կայանել։ Արդյոք դա նվե՞ր է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից, թե՞ համակարգի ոչ պատշաճ աշխատանքի արդյունք։

Քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրեցինք նաև տրանսպորտային միջոցի պետհամարանիշը, որպեսզի համակարգում ստուգումներն ավելի հեշտ կարողանան իրականացնել։ Համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո Երևանի քաղաքապետարանից մեզ պատասխանեցին։

«Տվյալ պետհամարանիշի տրանսպորտային միջոցի սեփականատերը հունվարի 3-ին 24․000 դրամի վճարում է կատարել մեքենան B գոտում կայանելու համար։ Արդեն հունվարի 9-ին 300 դրամ վճարել է A գոտում 1 ժամ կայանելու համար, և գումարը նորմալ գանձել է, բայց 2-րդ՝ 300 դրամ վճարելուց հետո առաջին վճարման՝ 24․000 դրամի ծանուցումն է եկել, որ 1 տարի կարող է կայանել B գոտում»,- պարզաբանեցին քաղաքապետարանից։

Դիտարկմանը, որ ծանուցման մեջ չի նշվում ո՛չ գումարի չափը, ո՛չ էլ՝ A կամ B գոտին, ինչն էլ շփոթմունքի մեջ է գցում քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին։

«Ծրագրային ապահովման մասնագետներին նորից փոխանցել ենք, որ մաքսիմալ անեն այնպես, որ մարդը հստակ հասկանա, թե որ վճարման մասին է խոսքը։ Բայց այն մտահոգությունը, թե 300 դրամ է վճարել և 1 տարի A գոտում կայանելու հնարավորություն ստացել, այդպես չէ»,- նշեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը անգամ նորմալ ներողություն չի ուզում խնդրել իր պաշտոնական սխալ հաղորդագրության համար՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է, ճիշտ այնպես, ինչպես անում են ձնամաքրման աշխատանքները տապալելուց հետո։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել