copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:12 19-01-2026

Տխրությամբ ընկալեցի Մուրադ Հասրաթյանի կորուստը. նա հայ ճարտարապետության պատմության ու տեսության մասնագետ էր, հմուտ վերլուծաբան

Ճարտարապետ Արա Զարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տխրությամբ ընկալեցի Մուրադ Հասրաթյանի կորուստը։ Իմ դասախոսն էլ է եղել, ԳԱ Արվեստի ինստիտուտում ասպիրանտուրայի տարիներին։ Հայ ճարտարապետության պատմության ու տեսության կարեվորագույն մասնագետ, հմուտ տեսաբան ու վերլուծաբան։

Ինձ համար Մուրադ Հասրաթյանը մեկ այլ կարեւոր դեր էլ է ունեցել որպես հայ ճարտարապետության հայ-իտալական համատեղ հետազոտությունների խմբի անբաժան մասնակից ու խորհրդատու։ Երբ 1963-ին ճարտարապետ Արմեն Զարյանը հետեւելով հորը` հայ անվանի բանաստեղծ ու գրող Կոստան Զարյանին, ընտանիքով Իտալիայից տեղափոխվում է Հայաստան, մի ստույգ ծրագիր ուներ, Հռոմում թողած իտալացի իր ընկերներին հրավիրել Հայաստան ու համատեղ ուսումնասիրել, հրապարակել ու տարածել Եվրոպայում քիչ ծանոթ հայ ճարտարապետությունը։

1966-ին Արմեն Զարյանի ջանքերի շնորհիվ ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի հրավերով Հայաստան ժամանեց իտալացի հետազոտողների առաջին խումբը. Պաոլո Կունեո, Տոմազո Բրեչիա Ֆրատադոկին ու Մաուրիցիո Գուիդին։ Արմեն Զարյանը` որպես նախաձեռնող եւ Մուրադ Հասրաթյանը` ԳԱ Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ, եղել են Հայաստանում իտալացիներին ուղեկցող մշտական համադրողները։

Երկար տարիներ տեւած այս գեղեցիկ համագործակցության շնորհիվ տեղի ունեցան Հայ արվեստին նվիրված հինգ միջազգային գիտաժողովներ, կազմակերպվեցին ցուցահանդեսներ, հրատարակվեցին «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի 23 հատորներ, հոդվածներ, գրքեր։

Վերը նշված մասնագետների համատեղ աշխատանքի շնրհիվ 1988-ին Հռոմում հրատարակվեց «Հայկական ճարտարապետություն» երկհատոր գիրքը, որ ինձ համար մինչեւ այսօր հայ ճատրտարապետության ամենակարեւոր օտարալեզու հանրագիտարանն է։

Շնորհակալ եմ Մուրադ Հասրաթյանին այս կարեւոր համագործակցության համար։ Հիշատակդ պայծառ, սիրելի ճարտարապետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին