copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:14 15-01-2026

ՀՀ-ում ասում են՝ Բաքվից բենզին ենք առնում, որ էդ փողով մեր դեմ զենք գնեն, նույն խոսույթը իրենց մոտ է

Մենք իհարկե պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևան միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում Միզրոյան–Ռուբիո համատեղ հայտարարությանը՝ TRIPP նախագծի վերաբերյալ։

«Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք արդեն նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և տրամաբանության։ Պետք է ընդգծել, որ դա ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում միանշանակ շատ արագ չի լինելու։ Նույն բենզինի ներկրման հետ կապված Հայաստանում ասում են, որ գումարները ուղարկում ենք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ այդ գումարներով Հայաստանի վրա հարձակվեն, նույն խոսույթը Ադրբեջանում կա։ Ես գիտեմ և տեսնում եմ նաև, որ մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը և բենզինը ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը և մնացած զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որը այսօրվա իրողությունների հետ չի համադրվում։

Մյուս կողմից մարդկանց մեղադրելու էլ չի, որովհետև այն տրամաբանությունը, այն անիվը, որ պտտվել է 35 և ավել տարիներ, մի արգելակով հնարավոր չկանգնեցնել։ Այնպես որ պետք է տրամադրվենք ավելի գործնական, կենտրոնանանք աշխատանքի վրա և խաղաղության գործնական օգուտները իրենք ավելի շատ բան կարող են անել, քան ուղղակի բանավեճերը տարբեր թեզերի, տարբեր կասկածների կամ մարտահրավերների վերաբերյալ։

Այնպես որ տրամադրվենք ավելի ակտիվ աշխատանքի, և ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարության անդամներին, ընդհանրապես գործադիր, օրենսդիր, դատական իշխանության մեր ներկայացուցիչներին, պետական բոլոր մարմիններին, այս ընթացքում իրենց ցուցաբերած աջակցության և իրենց աշխատանքի համար, որը հնարավոր է դարձնել այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք։

Ըստ էության նոր ժամանակներ են բացվում և այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի և առավել արդյունավետ, առավել կոնսոլիդացված և առավել կենտրոնացած աշխատենք այս պատմական և շրջադարձային հնարավորությունը առավելագույնս օգտագործելու համար Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության և բարգավաճման, առողջության համար»,– հայտարարեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ