Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:10 27-03-2025

Կրկին շահում են բանկերը․ ԿԳՄՍՆ–ն կօգնի, որ ուսանողները վարկով հեծանիվ գնեն 

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հեծանիվներ ձեռք բերել բուհերի ուսանողների և աշխատակիցների համար, որ խթանեն առողջ ապրելակերպը, բայց ոչ թե պետական միջոցներով, այլ վարկով։ Որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց կրթության փորձագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։

«Խայտառակ որոշումներ են կայացնում։ Այդ հեծանիվը կապված է նրա հետ, որ ինչ-որ մեկը հեծանիվ ունի ու նույնիսկ այդ հեծանիվը իր հետ տանում է արտասահման, որ վարի։ Այդպիսի հիմնադրամ կա, չէ՞, «Կրթվելը նորաձև է», հիմա էլ գուցե հեծանիվ քշե՞լն է նորաձև։ Ավելացնեմ նաև, որ պետական միջոցներից բավականին մեծ գումար հատկացվել է նաև, որպեսզի դպրոցները հեծանիվներ ձեռք բերեն, բայց դրանք զուտ դրված են, և ոչ ոք չի օգտագործում։ Այս որոշումն աբսուրդային է»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսինք, եթե Փաշինյանը ծխամորճ օգտագործեր, դպրոցներին պետք է հատկացվեին
ծխամորճեր, կամ նախարարությունը պետք է օգներ, որ աշակերտները կարողանաին վարկով ձեռք բերել դրանք։

Հիշեցնենք, որ նախագծում նշվում է․ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել ֆինանսական միջոցների հասանելիություն՝ ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը՝ նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ»։

Նախագծում նշվում է նաև օժանդակության ձևը, այն է՝ օժանդակությունը տրամադրվում է շահառուներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

Նկատենք, որ նախարարությունը կրկին այս որոշումհը կայացրել է ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպությունների շահերից։ Այսինքն՝ մեկ է այդ գումարները վերադառնալու են պետությանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի