Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 19:49 14-01-2026

Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանության տարածքային մի քանի բաժինների նոր պետեր են նշանակվել

ՆԳ նախարարի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի պետի պաշտոնից։

Զորիկ Ավդիշոևը ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Ա․ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի պետ է նշանակվել Ասքանազ Դավթյանը։

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Սիրակեն Զատիկյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնի պետ։

Ա․ Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի տեղակալ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին թափուր են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ստիկանության գլխավոր վարչության Սպիտակի, Մասիսի բաժինների պետերի պաշտոնները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի, Տավուշի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով