copy image url
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 11:10 13-09-2026

Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել

Լաս Վեգասում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել հայ ընտանիքի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «ABC-Nevada»-ն, այս տարվա ապրիլին Արփինե Մ.-ն ընտանիքով Կալիֆոռնիայից ժամանել է Լաս Վեգաս և իջևանել «Bellagio» հյուրանոցում։

«The Buffet at Wynn» ռեստորանում ընթրելու ժամանակ ապրիլի 6-ին նրա և ամուսնու՝ Կարեն Ա.-ի միջև հեռախոսի պատճառով վեճ է տեղի ունեցել, ու կինը հարվածել է ամուսնու դեմքին։

Տեսախցիկներն արձանագրել են միջադեպը, իսկ հյուրանոցի աշխատակազմը ոստիկանություն է կանչել։ Տղամարդը փորձել է բացատրել, որ տեղի ունեցածը պարզապես կենցաղային վեճ էր, բայց Նևադայի օրենքների համաձայն՝ ընտանեկան բռնության կասկածանքի դեպքում նախատեսվում է 12-ժամյա ձերբակալություն, և կնոջը ձերբակալել են. նրան տարել են պատգարակով, քանի որ բարձր ճնշում և շնչառական դժվարություններ է ունեցել։ ​

Նշվում է, որ այդ ժամանակ կնոջ՝ ԱՄՆ-ում ապաստան հայցելու դիմումն արդեն ընթացքի մեջ էր։ ​Չնայած դատախազությունը հրաժարվել է ընտանեկան բռնության մեղադրանք առաջադրել, կնոջը տեղափոխել են Կալիֆոռնիայում գտնվող Ադելանտոյի ներգաղթյալների պահման կենտրոն և կարող են արտաքսել:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան