copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 12:10 11-01-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը անվերադարձ կորցրած Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ չտալով նվաստացնել մեր աշխարհիկ «ես»-ը։

Այսօր մենք՝ որպես Քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդ, նույն վճռականությամբ տեր ենք կանգնում մեր հոգևոր «ես»-ին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, անարժան մարդկանց թույլ չենք տալիս նվաստացնել մեր հոգևոր իշխանությունը, մեր հավատն ու հոգին փռել օտարների ոտքերի տակ` այդպիսով թուլացնելով մեր ինքնությունը՝ մեր պետությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչումը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի ճանապարհի ինչ-որ մի խաչմերուկում անվերադարձ կորցրած Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը և հավատի զորությունը, որոնք, ճիշտ է, տարիներ շարունակ հենց ի՛ր առաջնորդությամբ խեղվել են, գուցե` դեֆորմացվել, երբեմն` ընկճվել, բայց պետք չէ մոռանալ, որ մեր երակներում ու հոգու ուղիներում հոսում են Լուսավորչի, Նարեկացու, Կոմիտասի հոգին ու արյունը։

Հ.Գ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվող Սուրբ եւ Անմահ Պատարագները չքնաղ են, խաղաղեցնող, հոգսերից, անհանգստություններից, խնդիրներից ու վախերից դարմանող։

Ես ափսոսում եմ, որ այս փուլում չեմ կարողանում ամեն կիրակի եկեղեցի գնալ, ու այդպիսով՝
1. ակտիվորեն չեմ կատարում քաղաքացիական եւ հոգեւոր պարտքս ի’մ եկեղեցին ի’մ պետությանը վերադարձնելու պայքարում,
2. զրկվում եմ չքնաղ Պատարագը վայելելու հաճույքից»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի