Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:25 06-01-2026

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

«Հիսուսի ծնունդն այսպես է եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը:

Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»,- ներկայացրել է Qahana.am կայքը:

Ինչո՞ ւ է Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում հունվարի 6-ին

«Հաճախ հարցնում են, թե ինչու Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը չի տոնում դեկտեմբերի 25-­ին՝ մյուս Եկեղեցիների հետ։ Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-­ին։

Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6­-ից դեկտեմբերի 25­-ը տեղափոխվել է այն նպատակով, որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25-­ին։ Այդ ժամանակներում քրիստոնյաները շարունակում էին պահպանել իրենց հեթանոսական տոնակատարությունները, և որպեսզի այդ սովորույթները վերացվեն, Հռոմի Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25­-ին, իսկ հունվարի 6-­ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.)։

Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25­-ին տոնելու՝ Հռոմի Եկեղեցու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք։ Արդեն 5­6-­րդ դարերում գրեթե բոլոր Եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-­ին (հին տոմարով՝ հունվարի 7­-ին)։ Մեզ՝ հայերիս համար, սակայն, այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ։

Այսպիսով՝ հավատարիմ մնալով ավանդույթին՝ Հայ Եկեղեցին մինչ օրս շարունակում է Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 6­-ին։ Հարկ է նշել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-­ին՝ ըստ հին տոմարի, որը համապատասխանում է նոր տոմարով հունվարի 19-­ին»,- նշված է armenianchurch.org կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել