copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:25 29-12-2025

ՔԿԾ-ն չի ընդունել Դոստոևսկու «Ոճիր և պատիժը»՝ նշելով, թե քրեական ենթամշակույթի տարրեր կան. փաստաբան

Փաստաբան Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պաշտպանյալի համար փորձել է գիրք տանել՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», սակայն զավեշտալի է, որ ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում:

Ստորև տեղադրում ենք փաստաբանի գրառումը.

«Տարվա անեկդոտը:

ՔԿ հիմնարկում գտնվող պաշտպանյալիս համար տարվող գիրքը՝ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում:

Ֆյոդոր Միխայլովիչի բախտը բերել է, որ վախճանվել է ժամանակին, այլապես հիմա նրա նկատմամբ կարող էր քրեական հետապնդում իրականացվել»: