copy image url
Ներքին Միտք 57 րոպե առաջ - 20:19 24-08-2026

Պարո՛ն Պապիկյան, անձամբ Դո՛ւք եք պատասխանատու, որ 2026-ին բանակում ինքնասպանությունների թիվը քառապատկվել է

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սուրեն Պապիկյանն ասում է, որ սա նորություն է, որ բանակում սպանությունների հետ կապված մեղադրում են պաշտպանության նախարարին։

Ու հենց հաջորդ նախադասության մեջ ասում է, որ իրենց աշխատանքի արդյունքում, օրինակ, 2025 թվականին ինքնասպանությունների թիվը նվազել է՝ հասնելով 2-ի։

Պարո՛ն Պապիկյան, եթե 2025-ին աշխատել եք ու իջեցրել 2-ի, ուրեմն հենց անձամբ դո՛ւք եք պատասխանատու, որ 2026-ին չեք աշխատել, ու այդ թիվը քառապատկվել է՝ դառնալով 8։

Ու բնական հարց է առաջանաում, էդ ու՞մ երեխաների հաշվին եք որոշել ավելի քիչ աշխատել։