Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 23:03 27-12-2025

ՌԴ-ն ևս 9 մլրդ է հատկացրել թուրքական Աքքույու ատոմակայանի համար. Reuters

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը նոր ֆինանսավորում է հատկացրել 9 մլրդ դոլարի չափով՝ «Աքքույու» ատոմակայանի համար, որը կառուցում է ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ էլեկտրակայանը շահագործման կհանձնվի 2026թ․։

«Ռոսատոմը» կառուցում է Թուրքիայի առաջին ատոմային էլեկտրակայանը Աքքույուում, Մերսին միջերկրածովյան նահանգում, 2010թ․ համաձայնագրի համապատասխան, 20 մլրդ դոլար արժողությամբ։ Ենթադրվում էր, որ կայանը շահագործման կհանձնվի այս տարի, բայց ժամկետները հետաձգվել են։

«Այս (ֆինանսավորումը), ամենայն հավանականությամբ, կօգտագործվի 2026-2027թթ․։ 2026թ․ այնտեղից կստացվի առնվազն 4-5 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում»,- Ստամբուլում տեղի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է թուրք նախարար Բայրաքթարը։

Նա նշել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ Սինոպ նահանգում եւ Թրակիայի շրջանում միջուկային նախագծերի շուրջ՝ ավելացնելով, որ Անկարան կցանկանար ստանալ «ամենամրցունակ առաջարկը»։

Բայրաքթարն ավելացրել է, որ Թուրքիան ցանկանում է միջուկային էներգիա արտադրել երկրի ներսում եւ մտադիր է հստակ թվեր տրամադրել նպատակային ցուցանիշների վերաբերյալ։

Նա նշել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի ACWA էներգետիկ ընկերության հետ 5 000 մեգավատ հզորությամբ արեւային սարքի կառուցման մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի