copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:36 24-12-2025

Կապսի ջրամբարի կառուցումը դադարեցվել է շինարարական ընկերության պատճառով

Դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը. ՏԿԵ նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։

Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց տարածքային զարգացման հիմնադրամի խոսնակ Վահե Կոստանդյանը։

«Կապալառուի կողմից ուղղումներ կատարելու մասին ծանուցմամբ սահմանված աշխատանքներն ու պայմանագրային շտկումները ժակետներում չիրականացնելու պատճառով՝ հիմք ընդունելով ՀՀ ՏԿԵ նախարարի գրությունը, մեկնարկել է պայմանագրի դադարեցման գործընթաց»,- հայտնեց Կոստանդյանը։

Նշենք, որ Կապսի ջրամբարի հիմնարկեքը տեղի է ունեցել 2023 թ. մայիսին։ Ծրագիրը ֆինանսավորվել է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Շինաշխատանքներն իրականացնում էր չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը։ Ջրամբարի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսվում էր 2026 թ. ապրիլ։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է. «Կապսի ջրամբարի կառուցումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Շիրակի այլ նաև ամբողջ Հանրապետության գյուղատնտեսության զարգացման հարցում։ Շիրակի մաիզպետ, գյուղնախարար եղած ժամանակ մշտապես այդ հարցը պահել եմ օրակարգում և նշեմ, որ որպես Շիրակի մարզպետ վերջին այցելությունս Կապսի ջրամբար այցս է եղել։ Ռազմավարական խոշոր կառույցի ձախողումը այսօրվա իշխանությունների ապիկարության հերթական դրսևորումն է։ Շինարարությունն ունի իր գրաֆիկը և եթե պատշաճ վերահսկողություն լիներ, ապա պարզ կդառնար, որ շինարարը հետ է ընկել գրաֆիկից։

Հայտնի չէ, թե կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկել, որպեսզի կապալառու ընկերության թերությունները շտկվեն։ Շատ ավելի հեշտ էր կանխել, ուղղել թերացումները, քան թե հիմա գալ և ասել, որ մենք մեղք չունենք շինարարը չի արել։ Իրենց մեղավոր էր պետք, որպեսզի ձախողումը բարդեին մողավորի վրա։ Պատասխանատվությունը համապատասխան գերատեսչությանն էր, որպեսզի աշխատանքները իրականացնեին ամբողջ ծավալով և պատշաճ որակով և ժամանակին։Նաև վստահ եմ, որ ՀՀ դրանից ֆինանսական կորուստներ է կրել»։

Պատգամավորի խոսքով` սեփական ավտոտնակի կառուցում չէ, որ ասենք` լավ հիմա չեղավ, ոչինչ։ Այս մարդիկ պատասխանատու են և պետք է պատասխան տան ձախողումների համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում