copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:54 15-06-2026

«Գյումրիի շինարարական բումը» մնաց թղթի վրա․ բազմաբնակարան շենքերի կառուցումը կանգ է առել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ապրիլի 16-ին Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գյումրիում շինարարական բում է սկսվելու, որն իր մեջ ընդգրկելու է թե՛ փողոցաշինություն, թե՛ բնակարանաշինություն։

Նա նաև ընդգծել էր, որ ծրագրերը գտնվում են նախագծային փուլում։ Այդ հայտարարությունից երկու ամիս անց շինարարական բումն ազդարարող որևէ բան չի երևում, իսկ փողոցաշինական աշխատանքների հետևանքներն արդեն զգալի են՝ քանդուքարափ փողոցներ, փոշի և երթևեկության համար դժվարանցանելի պայմաններ։

Թե ինչու Գյումրիում դեռևս չեն երևում շինարարական աշխատանքների մեկնարկի նշաններ, հստակ պատասխան չկա։ Oragir.News-ը մոտ վեց ամիս առաջ հայտնել էր, որ Գյումրիում նախատեսվում է կառուցել երկու բազմաբնակարան շենք, սակայն կառավարության ծրագիրը, ըստ հրապարակման, իրատեսական չէ։

Նշենք, որ երկրաշարժից հետո փուլային գործընթացով Գյումրիում մասնակիորեն լուծվեց անօթևանության խնդիրը։ 1988 թվականի երկրաշարժից անմիջապես հետո՝ 1989-1990-ականներին, սկսվեց շտապ բնակարանաշինություն։

Կառուցվեցին բազմաբնակարան շենքեր Մուշ և Անի թաղամասերում՝ շուրջ 3-4 հազար բնակարան։ Շինարարական աշխատանքների երկրորդ փուլը սկսվեց 2000-ականներին։

Այդ ժամանակահատվածում Գյումրիում կառուցվեց ավելի քան 2800 բնակարան՝ հիմնականում Մուշ-2 և Անի թաղամասերում։ 2010 թվականին շահագործման հանձնվեց ավելի քան 1000 բնակարան։

Գյումրիում վերջին բնակարանաշինական ծրագիրն իրականացվել է 2021-2022 թվականներին։ Այդ ընթացքում Մուշ-2 թաղամասում կառուցվել է չորս բազմաբնակարան շենք։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի