Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:41 24-12-2025

Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու. Պապոյան

«Նոր տեսա մամուլում հրապարակում, որ Ադրբեջանից եկած պրեմիում բենզինը, ըստ էության, վաճառվելու է 430 դրամով, իսկ այդպիսի բենզինի գինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել, այսինքն՝ մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է»,- ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում։

«Իհարկե, նաև տեսա, որ որոշ քաղաքացիներ նշում էին, որ իրենք չեն պատրաստվում գնել այդ բենզինը:

Սիրելի՛ քաղաքացիներ, դուք ազատ եք: Դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, որ բենզինն ուզենաք՝ առնեք, ինքներդ ընտրեք՝ որտեղից եք ուզում առնել: Պետության խնդիրն է հնարավորինս տարբեր, մեծ տեսականի կարողանալ ձեզ համար ապահովել, անխափան երթուղիներ լինեն, որ այդ բենզինը և մյուս ապրանքները մշտապես լինեն հասանելի, և իհարկե հետևենք, որպեսզի որակը բարձր մակարդակի վրա լինի, և ձեզ քանակի մեջ չխաբեն: Այստեղ է պետության խնդիրը, մնացածն արդեն դուք ինքներդ եք ընտրում»,- նշել է նախարարը: