Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:24 01-10-2021

Ucom ցանցի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց թրիլերը

Տեղի է ունեցել Ucom ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նոր հեռուստաֆիլմի փակ դիտումը: Ներկայացվել է ռեժիսոր Հարութ Շատյանի թրիլեր և դրամա ժանրերում նկարահանված «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց նոր հեռուստաֆիլմը: Ֆիլմի սցենարիստը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը:

«Կինոպարկ»-ում փակ դիտմանը ցուցարդրվել է հեռուստաֆիլմի առաջին 2 մասը: Պրեմիերային ներկա են եղել ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմը, հայտնի անձինք: Փակ դիտմանը բացառիկ իրավունքով մասնակցում էին Ucom հեռուստատեսային ծառայության այն բաժանորդները, որոնք առավել հաճախ են օգտվել հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնից:

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 1-ից նախագիծը կլինի բացառապես Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, իսկ հոկտեմբերի 12-ից՝ նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով, որը հասանելի է միայն uTV բաժանորդներին։

«Մենք շարունակում ենք ստեղծել հայկական հեռուստաբովանդակություն՝ ընդ որում առաջինը դիտելու բացառիկ իրավունքը տրամադրելով հենց uTV բաժանորդներին։ Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներին «Արմենիա Պրեմիում»-ի միջոցով տրամադրվող բովանդակությունը, այն պարբերաբար կթարմացնենք՝ առաջարկելով մեր բաժանորդներին բազմազան ու որակյալ նախագծեր: Այս նոր հեռուստանախագիծը, հուսամ, իր տարբերվող սյուժեով կգոհացնի հայկական հեռուստաարտադրանքը նախընտրողներին: Շնորհակալ ենք «Արմենիա» հեռուստաընկերության մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար», - նշել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։

«Հայկական հեռուստատեսային ոլորտում ներկայացրել ենք նախագիծ, որը բացառիկ է նկարահանումների որակով, մասշտաբայնությամբ, բարդությամբ և սցենարային լուծումներով: Լարված սյուժեով այս 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմը նոր ձևաչափ է։ Ուրախ ենք, որ մեր գործընկեր Ucom ընկերության գործակցությամբ կարողանում ենք մեր հեռուստադիտողների համար ստեղծել յուրօրինակ ու տարբերվող հեռուստաբովանդակություն», - նշել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Նշվում է, որ հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Գևորգ Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արմեն Սողոյանը, Մխիթար Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը, Էմմա Սապունջյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Մագա Հարությունյանը, Լիլի Միքայելյանը, Գոռ Համբարձումյանը, Վահագն Սամվելյանը, Մարիկա Դովլաթբեկյանը և այլք։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան