Ուղիղ եթեր
Բաստիոն 5 ամիս առաջ - 21:30 22-12-2025

Բաստիոն․ Ինչպես Ուրուգվայը չճանաչեց Արցախի անկախությունը․ Կիրո Մանոյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն է:

Կիրո Մանոյանի հետ խոսել ենք Արցախի անկախության ճանաչման հարցի շուրջ:

Ըստ մեր հյուրի՝ Արցախի անկախության ճանաչման հարցում Մինսկի խմբի համանախագահող պետությունները մշտապես ճնշում են գործադրել՝ Հայաստանի օրվա իշխանությունների նկատմամբ կիրառելով տարբեր լծակներ. ամեն դեպքում Արցախի անկախության ճանաչման ձախողումը Հայաստանինն է:

Կիրո Մանոյանը օրինակ է բերում Ուրուգվայը, որը ցանկացել է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն Մոսկվան խոչընդոտել է:

Համանախագահող երկրները, ըստ Մանոյանի, փորձում էին այնպես անել, որ բանակցությունների ընթացքում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը նախասիրություններ չդրսևորեն:

Կիրո Մանոյանը նշում է, որ երբ Խորհրդային միությունը փլուզվեց, Հայաստանի իշխանությունները մտահոգություն ունեին, որ եթե Արցախի հետ միացյալ գնան միջազգային ճանաչման ու անկախության, խնդիրներ կստեղծվեն, ինչպես եղավ Ադրբեջանի դեպքում Ազգերի լիգայում:

Մեր հյուրը պնդում է, որ մենք բաց ենք թողել բարեպատեհ պահը՝ օրինակ բերելով Կոսովոն, որի անկախությունը աշխարհի կեսը ճանաչել է, մյուս կեսը՝ ոչ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել