Բաստիոն 5 ամիս առաջ - 21:00 28-01-2026

Բաստիոն. Հակասությունները բարձր մակարդակում էին, ոչ թե կամավորական ջոկատների. Տիրան Խաչատրյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը, Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Տիրան Խաչատրյանը պատերազմի բովով անցած հայ ռազմական գործիչ է, որը կանգնած է Հայկական բանակի կազմավորման ակունքներում:

Օրվա խորհրդին հավատարիմ մնալով՝ Տիրան Խաչատրյանի հետ խոսել ենք Հայկական բանակի կազմավորման, դրա հիմքում ընկած կամավորական ջոկատների, վերջիններիս միջև եղած հարաբերությունների, գաղափարական, քաղաքական հակասությունների ու դրանց լուծման, գողական և փողոցային բարքերի՝ բանակ մտնելու և այլ հարցերի մասին:

Տիրան Խաչատրյանը պատմում, թե ինչպես է ինքը միացել կամավորական ջոկատներին, հիշում, որ 90-ականներին իր հայրենի Պռոշյան գյուղում ֆիդայական ջոկատ էր կազմավորվել, որը զբաղվում էր սահմանամերձ գյուղերի ազգաբնակչության ինքնապաշտպանության խնդիրներով, նաև շուրջօրյա հերթապահություն էր իրականացնում, և հենց այդ ժամանակ է եղել, որ ինքը առաջին անգամ զենք է վերցրել ձեռքը՝ որսորդական հրացան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից