copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 00:12 22-12-2025

Երուսաղեմում գագաթնաժողով է գումարվելու Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների մասնակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 22-ին Երուսաղեմում կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ. հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Նեթանյահուի գրասենյակին։

Նա երկկողմ հանդիպում կունենա յուրաքանչյուր առաջնորդի հետ, այնուհետև կանցկացվի եռակողմ գագաթնաժողով, որին կհաջորդեն հայտարարություններ մամուլի համար։

ՆԱՏՕ-ի երեք երկրները դիտարկում են Արևելյան Միջերկրականում արագ արձագանքման համատեղ ռազմական ուժեր ստեղծելու հնարավորությունը Թուրքիայի ռազմական հզորության ընդլայնման վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, անցյալ շաբաթ հայտնել էին հունական լրատվամիջոցները։

Ամենից շատ դիտված