copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:23 18-08-2025

Սպիտակ տանը մեկնարկել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ եվրոպական առաջնորդների մասնակցությամբ

Սպիտակ տան Օվալաձև սենյակում մեկնարկել են նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները:

Բանակցություններին մասնակցում են եվրոպական մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Քննարկվելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը: