copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:17 20-12-2025

«Հերոս» հարկատուները կֆինանսավորեն նաև Հ1-ի ամանորյա քեֆը

Հանրային հեռուստատեսությունը երկուշաբթի «Դվին»-ում ամանորյա մեծ տոնակատարություն է կազմակերպել: Նախորդ երկու տարիներին ևս Դվինում են տոնել Ամանորը, շատ ճոխ ու շքեղ միջավայրում: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր տեղեկություններով։

«Տեղեկացանք, որ հեռուստաընկերության բոլոր աշխատողները հրավիրված են, հրավիրյալների թվում են նաև ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ, պաշտոնյաներ, իշխանական ակումբը, ինչպես նաև տարվա ընթացքում Հանրայինի եթերում իշխանությունների օգտին քարոզչություն իրականացրած քաղաքական գործիչները, փորձագետները և այլք:

Հատկանշանական է, որ աշխատակիցները այս քեֆի համար չեն վճարում, ամենայն հավանականությամբ այս թանկարժեք ծախսն էլ է արվում «հերոս» հարկատուների հաշվին»,- հաղորդում է լրատվամիջոցը։