copy image url
Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 14:08 20-12-2025

ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շեկերինսկան գրել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ բարձր գնահատելով Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։

«Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։