Ուղիղ եթեր
Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 18-12-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է աճուրդի․ Ալեն Ղևոնդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ալեն Ղևոնդյանի հետ զրուցել ենք Մայր Աթոռի շուրջ ծավալվող զարգացումների, նախապատրաստվող գրոհի, դրա նպատակների, եկեղեցու դեմ դուրս եկած հոգևորականների կերպարի, այս ամենին հակազդելու ճանապարհների, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների, ԵՄ-ից այս համատեքստում ՀՀ իշխանությունների խնդրած աջակցության, մոլդովական և վրացական ընտրությունների հետ զուգահեռների, ընդդիմության անելիքների, Արցախի հանձնման պատճառների, բանակցային փաստաթղթերը ոչ ամբողջովին, մասնավորապես՝ Քի Վեսթի առաջարկը չհրապարակելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ալեն Ղևոնդյանը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը աճուրդի է դրել, գնորդն էլ՝ Ադրբեջանն է։ «Կա մի շրջանակ, որ Հայաստանի պետության հետ խնդիրներ ունի, դա գործող իշխանությունն ա՝ Հայաստան պետության հետ խնդիրներ ունի։ Այս պահի դրությամբ Հայաստանի գործող վարչապետը ինչ է անում․ Հայաստանի երկիրը վաճառում է, իսկ գնորդը Ադրբեջանն է։ Ինչո՞վ է վաճառում, հիմա մեզ լսողները կասեն՝ այս ինչ էմոցիոնալ թեզեր են, բացարձակ էմոցիոնալ թեզեր չեն, այդ թեզերը ինչի՞ հետ կապված՝ խաղաղության կեղծ օրակարգի։ Խաղաղությունը հասարակությանը ոնց են մատուցում՝ Ադրբեջանից ցորեն է եկել, ի դեպ Ադրբեջանից ցորեն չի եկել հա, այսինքն՝ ղազախական ցորենը մտել է Ադրբեջան, Վրաստանով եկել է։ Դա էական չի, անգամ մի տուփ լուցկի լիներ, խնդիրը դրա մեդիա օրակարգն է՝ ոնց ես կարողանում հասարակության վրա դա վաճառես։ Այսօր նավթամթերք է գալու Ադրբեջանից և այլն, և այլն։ Ադրբեջանը սկսելու է ապրանքներով, նյութեր մատակարարելով Հայաստանը առնել, գնել: Հայաստանի գործող վարչապետը աճուրդի է դրել երկիրը ու նոր չի դրել»,- ասաց նա:

Քաղաքագետը նկատեց նաև՝ հոգևորականներ կան, ովքեր Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ են տալիս․ «Հոգևորականներ կան, ովքեր խորհուրդ են տալիս գործող վարչապետին․ էդ սաղմոսներից, որ հղումներ էր անում և այլն, և այլն։ Ես կարող եմ ասել անգամ, թե իր աշխատակազմից ովքեր են դրա մեջ ներգրավված, ես կարող եմ ասել՝ որ չակերտավոր սրբազանների խորհուրդներն է լսում և ի՞նչ նպատակներով և ինչու հենց այդ սրբազանների, որոնք և ոչ այն սրբազանների, ում քրեական, ում հետ կապված գույքային, քրեական օրակարգեր են եղել երբևէ և այլն, և այլն, հա։ Լսում է այն սրբազաններին, ովքեր արտաքին վերահսկողության տակ են, այսպես ասենք, հա։ Մենք ունենք՝ առանց մի գրամ ավելորդության, առանց մի գրամ ծայրահեղացման, մենք գոյաբանական օրակարգ ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել