Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 15-12-2025

Օրակարգ․ Ռուբեն Բաբայանը պետք է խնայեր իրեն և չօգտագործվեր․ Լիլիթ Գալստյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Լիլիթ Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանում մտավորականության շարունակական դեգրադացման, դրա մատճառների, արժանապատիվ մտավորականի կերպարի, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, դրան հակազդելու ճանապարհների, ներքաղաքական զարգացումների, ՔՊ-ի ընդունած «Էթիկայի կանոնագրքի», դրանից չշեղվելու հավանականության, 2026-ի խորհրդարանական ընտրություններին ճիշտ նախապատրաստվելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լիլիթ Գալստյանը նկատում է՝ Ռուբեն Բաբայանը, ով առաջարկել էր Հայաստանում ճիպոտահարելու ինստիտուտը ներդնել և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այդ պատժատեսակը կիրառել, պետք է խնայեր իր ավանդն ու հեղինակությունը և լաթի նման չօգտագործվեր։

«Բնականաբար հարմարվողները ավելի շատ են, լռողները շատ են, 30 արծաթին չդիմացողները շատ են։ Այն, որ Հայաստանում վաղուց տաբուները և բոլոր կարմիր գծերը հատված են, դա էլ է ակնհայտ, և գրեթե էդ իշխանամերձ, էդ լափամանը իրենց բառապաշարից է՝ իշխանությունների, բայց իշխանամերձ կերակրատաշտակին մոտ միշտ, բոլոր ժամանակներում մոտ կանգնած, այսպես մոտ կանգնած մատավորականության տեսակն էլ մենք ունենք, որ դրանք միշտ կենսունակ են՝ և՛ հոտառությամբ՝ վատ իմաստով, վատ հոտառությամբ, միշտ այսպես քսմսվում են իշխանությանը և ծառայում՝ առանց մտածելու, որ նրանք ընդամենը լաթ են դառնում, հետագայում լաթ, գետնի լաթ։

Ես ափսոսում եմ իհարկե, որ ես գիտեմ, որ մենք Ռուբեն Բաբայանի մասին ենք խոսում, ես շատ եմ ափսոսում, թեև ինքը վաղուց այդ ընթացքի մեջ էր, որ մի օր պիտի չդիմանար և այդ պոռթկումն ունենար։ Եվ, գիտեք, ինքը վաղուց էր ավելի քան սինխրոն իշխանությունների հետ։ Սա այն Ռուբեն Բաբայանն է, որն այնուամենայնիվ մեր թատերական արվեստում և հատկապես տիկնիկային արվեստում իր ձեռագիրը, խոսքն ասած մեկն էր, և ինքը պիտի որ խնայեր իր հեղինակությունը և իր ավանդը, բայց ինքը չխնայեց»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ հոգևորականների քաղաքական գործունեության մասին դատողություն է անում մի մարդ, ով շատ վաղուց «Սորոսի»՝ «Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ է։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև՝ իշխանության կողքին կագնած հոգևորականների տասնյակը՝ պայմանական «Կճոյանները», հայտնվելու են պատմության աղբանոցում։

«Այդ սրբազանների կամ հոգևոր դասի տասնյակը, որը մեր պատմության մեջ որպես ուրացողների, հերծվածողների, թուրք մոնղոլների և այդ բոլոր արշավոտների նույն գրդացիայում տեղավորեցին իրենց՝ պայմանական «Կճոյանները», նրանք ուղղակի պատմության աղբանոցում են մնալու և այդ սև աղբանոցում են մնալու»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս մարդկանց նկատմամբ առկա ահռելի մեծ քանակով կոմպրոմատներ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը