copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:35 13-12-2025

Բյուրեղավանում 14-ամյա դպրոցականները վարագույր կախելու շուրջ վիճել են և ծեծել միմյանց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Ճ․-ն և 14-ամյա Ա․ Չ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ռ․ Ճ․-ն և Ա․ Չ․-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում