Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 17-10-2024

Պարզվում է՝ մեկն արտագաղթել է սանրվածքի, մեկը՝ ականջին օղ կախելու, մեկը՝ խաշ չսիրելու պատճառով. Փաշինյան

Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը. Ես առնվազն մի քանի դեպք տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ ասենք, թեյ կամ սուրճ ես պատվիրում, մեկ էլ գալիս է ինչ-որ մի մատուցող և սկսում է հայաստանյան հայերենով շփվել: Այս մասին, այսօր կառավարության հերթական նիստում, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության հարցի քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում ես՝ ո՞վ ես, ի՞նչ ես, բնականաբար հարց է ծագում, բա ինչի՞ ես արտագաղթել, ի՞նչն է պատճառը, Երևանում հյուրանոցում մատուցողի տեղ չկա՞ աշխատելու, որ եկել ստեղ ես աշխատում: Հետո պարզվում է, որ մեկն արտագաղթել է սանրվածքի պատճառով, մեկը՝ ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել է այն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը՝ քյաբաբ չի սիրում և սրանից բխող այլ հետևանքներ: Այս թեմաների հետ որ չառնչվեք, այդպես էլ չենք հասկանալու արտագաղթ երևույթը: Մենք չունենք պատկերացում արտագաղթի մասին»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մենք չունենք ամբողջական պատկերացում արտագաղթի մասին. «Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա, Սփյուռքի ներուժը, ընենց անենք գան, ինչի՞ համար գան: Կներեք էլի էդ ո՞վ է Բրյուսելում իր հանդարտ կյանքը թողնելու, գնա ապրի Մովսես գյուղում՝ կրակոցների տակ, ո՞վ, համենայանդեպս ցույց տվեք 15-20 նման դեպք: Մենք պետք է առերեսվենք այս խնդիրների հետ»:


Կառավարության ղեկավարը նաև նկատեց, որ արդարությունն է նաև ժողովրդագրության անբաժանելի մաս է. «Որովհետև մարդը մեկ, երկու, երեք, չորս անարդարության բախվելով, ասում է եթե իմ երկրում, իմ տանը չեմ կարողանալու իմ իրավունքները պաշտպանել, ես ի՞նչ ունեմ ինձ կապող այս երկրի հետ. ժողովրդավարությունը՝ օրինականությունն է, կարգուկանոնը, իրավակագն է, անվտանգությունը՝ ներքին և արտաքին:

Վախենամ մենք ժողովրդագրություն ասելով սովորույթի համաձայն կարող է հասկանանք միայն ծննդաբերություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին