copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:01 12-12-2025

Քաղաքական նոր ուժերը նախնական վարկանիշը պահելու մի ձև ունեն՝ բովանդակություն ներմուծել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքայն գրառումը.

Քաղաքական հայտ ներկայացնող նոր ուժերին

Քաղաքականությունը ես հաճախ նմանեցնում եմ օվկիանոսի, իսկ քաղաքական առաջնորդներին՝ սերֆինգիստի, ով սպասում է հարմար քամուն և ամենաբարենպաստ ալիքներին, որպեսզի «հեծնի» ալիքները և սկսի տիրոջ նման «սանձել» այդ վայրենի ալիքները։ Այն սերֆինգիստը, ով պարտվում է քամուն, նա ընկնում է ալիքների տակ, ու երբեմն հատուցում՝ կյանքով։

Նոր քաղաքական ուժերը և նրանց առաջնորդները հաճախ առաջին հաջողություններից կուրանում են և ընկնում պատրանքների գիրկը․․․ իսկ առաջին հաջողությունները որպես կանոն անչափ անցողիկ են։

Մարդիկ նորի հանդեպ որպես կանոն ցուցաբերում են ուշադրություն, մտքում ունենալով ակնկալիքներ։ Նրանք սպասում են գործողությունների դինամիզմ և ատում են միանման գործողությունները։ Մարդիկ սիրում են հերոսի, ով իրենց աչքերին կթվա անպարտելի, անխոցելի և հաջողության աստղի տակ ապրող։ Հերիք է, որ առաջնորդը նրանց աչքերում մերկ թվա, ու ամբողջ համակրանքի կառույցը կքանդվի թղթե տնակի նման։

Իսկ ահա առավել աղքատ, ճնշված խավը սիրում է իր առաջնորդի մեջ «Ռոբին–Հուդին, ով հարուստներից կգողանա և կբաժանի աղքատներին», նրանք հակված են առավել տառապողի ու անարդարության զոհի կողմը, որովհետև նրա մեջ իրենք տեսնում են հենց իրենց, իրենց չստացված երազները, իրենց չստացված հույսերը․․․ Նրանք ատում են հարուստներին, որովհետև հարուստի մեջ փնտրում են իրենց հարստահարողին, կեղեքիչին, բռնակալին․․․

Իսկ պետական համակարգի ծառայողները՝ առավել շատ հակված են դեպի հինը՝ համակարգի մարդը, բյուրոկրատը, որի մեջ տեսնում են հին արտոնությունների, հին փոխհարաբերությունների, երբեմնի «լավ օրերի» մարմնավորումը։ Նաև՝ մասնագիտականը, պրոֆեսիոնալիզմը, մի խոսքով լավ օրերի վերադարձը։
Նոր ուժերը նախնական վարկանիշը պահելու մի ձև ունեն՝ տարբերվել, բովանդակություն ներմուծել, պրոակտիվ արշավ վարել։

Նրանք, ովքեր իրենց քաղաքական օրակարգը լցնում են օպոնենտներին պատասխանելով, օպոնենտների հարցադրումներին ի պատասխան որոշակի վարքագիծ դրսևորելով, նրանք արդեն իսկ պարտված են օպոնենտի խաղին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր