Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 ամիս առաջ - 20:14 11-12-2025

Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

Ստոկհոլմում տեղի է ունեցել 2025 թվականի Նոբելյան մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը ֆիզիկայի, բժշկության, քիմիայի, տնտեսագիտության և գրականության ոլորտներում։

Մրցանակները հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ Վեցերորդը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ով արժանացել է Խաղաղության մրցանակին, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը։ Նրա դուստրը՝ Անա Կորինա Սոսա Մաչադոն, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նրա անունից ընդունել է մրցանակը։

Սակայն ավելի ուշ Մարիա Կորինա Մաչադոն դուրս է եկել Օսլոյի հյուրանոցի պատշգամբից և ողջունել ամբոխին՝ հունվարից ի վեր առաջին անգամ ունենալով հրապարակային ելույթ։

Նա մեկ տարուց ավելի թաքնվել էր Վենեսուելայում՝ կառավարության հետապնդումներից խուսափելու համար, բայց գաղտնի լքել էր Վենեսուելան՝ խախտելով տասնամյա ճանապարհորդության արգելքը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից