copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:36 08-12-2022

Փախած կալանավորը մարմնական վնասվածք է ստացել․ նրա առողջական վիճակի մասին տեղեկատվությունը բժշկական գաղտնիք է

«Մաշկաբանության ազգային կենտրոնից» փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվելուց հետո գտնվում է քրեակատարողական հիմնարկում, քանի որ փախուստի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Հարցին, թե ինչով է անձը հիմնավորում փախուստը, ասաց, որ այս պահին նախաձեռնված քրեական վարույթ կա․ «Գուցե վարույթն իրականացնող մարմինը այդ հարցին պատասխանել կարողանա»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին «Մաշկաբանության ազգային կենտրոնում» բուժվող, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Պողոսյանը (1981թ․ ծնված ) փախուստի էր դիմել ու նույն օրը հայտնաբերվել։ Նա նոյեմբերի 25-ից նա ստացիոնար բուժման մեջ էր գտնվում: Քրեակատարողական ծառայողները կալանավորված անձին հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար համայնքում։

Մենք նաև հարցում էինք ուղարկել Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն»՝ խնդրելով տրամադրել անձի առողջական վիճակի մասին տեղեկատվություն։ Ի պատասխան մեր հարցման՝ ՊՈԱԿ-ից նշել էին, որ մեր հայցվող տեղեկատվությունը բժշկական գաղտնի է, և այն ենթակա է մերժման։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին